Պետրոս Ղափանցի (170?-1784)

 

 

* * *

Ծառ խընկաբեր եդեմաբոյս՝

Անթառամ սէր իմ անթառամ,

Աղբիւր կընքեալ ի պարտիզի,

Քաղցրահամ սէր իմ, քաղցրահամ:

                Անհըպելի և նորատունկ,

                Բուրաստան սէր իմ բուրաստան,

                Դալաբեր և լուսազարդ՝

    Անդաստան սէր իմ, անդաստան:

Արփիագեղ և ծովային՝

Մարգարիտ սէր իմ, մարգարիտ

Կայծ կարկեհան և դահանակ՝

Ճըշմարիտ սէր իմ, ճըշմարիտ:

                Դու ամպ թեթև ըստ երգողին,

                Լուսալի սէր իմ, լուսալի,

                Անձրևածին և ցողահոս՝

                Սքանչելի սէր իմ, սքանչելի:

Հարսն անարատ և թագուհի՝

Երկնաւոր սէր իմ, երնաւոր.

Եւ մարմնեղէն սուրբ սերովբէ՝

Ահաւոր սէր իմ, ահաւոր:

                Իմանալի սափոր ոսկի՝

                Ցանկալի սէր իմ, ցանկալի.

                Ի քեզ լըցեալ սուրբ մանանայն՝

                Կենդանի սէր իմ, կենդանի:

Թշուառապէս կորացելոյս՝

Ողորմեա, սէր իմ, ողորմեա՛.

Իբրև ըզմայր յոյժ ողորմած՝

Ա՜յց արա, սէր իմ, ա՜յց արա:

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ