Հովհան Մանդակունի (5-րդ դար)

* * *

Անճառելի լույսն աստվածության

Տնօրինաբար կրեցիր Քո որովայնում,

Մարիամ, Մայր և Կույս,

Օրհնությամբ Քեզ ենք մեծարում:

                Առանձնահատուկ լույսից զարհուրեցին առաքյալների շարքերը,

                Մինչդեռ դու քո մեջ կրեցիր բովանդակ հուրն աստվածային,

    Մարիամ, Մայր և Կույս,

    Օրհնությամբ Քեզ ենք մեծարում:

Առաքյալներին հովանի ամպ լուսեղեն,

Սուրբ Հոգուն հավասար,

Բարձրյալի զորությունը հովանավորած սուրբ Աստվածածին,

Օրհնությամբ քեզ ենք մեծարում:

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ