Գրիգորիս Աղթամարցի (16-րդ դար)

 

ՏԱՂ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ Ի ԳՐԻԳՈՐԻՍ
ԿԱԹՈՂԻԿՈՍԷ ԱՂԹԱՄԱՐՑՈՅ ԱՍԱՑԵԱԼ

 

Արքային փակեալ պարտէզ,

Մորենի վառեալ անկէզ,

Գեղմն իմանալի և սէզ

Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

                Բարձող արարչին էից

                Նըմանեալ եղեր երկնից,

                Պարծանք ամենայն կուսից,

                Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

Գարնան առաւօտ եղեալ,

Արեգակն ի քեզ ծագեալ,

Շող և ճառագայթ իջեալ,

Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

                Դու լուսին յարև մերձեալ,

                Լոյսն արեգակնէն առեալ,

                Զխաւար գիշերին մերժեալ,

    Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

Երևեալ ծաղիկ գարնան,

Վարդ և մանուշակ, շուշան,

Նարդոս ւ ի քըրքում նըման,

Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

                Զըրկեալն ի յանճառ յուսոյն

                Վասն օձապատիր պըտղոյն,

    Կեանք տըւաւ ի քէն նախնոյն,

    Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

Էրգ նոր օրհնութեան հընչեն,

Հոյլք հոգէղինացն երգեն,

Հրճուեալ բերկրանօք պարեն,

Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

                Ընդ անմարմնական զօրաց

   Ցընծան դասք տեսանողաց,

   Զի կատարեցաւ առածն,

   Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

Թէպէտ կամ ի նինջ ւ ի քուն,

Բայց ունիմ ըզսիրտս արթուն,

Վառեալ կամ ի քո սիրուն,

Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

                Ժամ ի փեսային գալոյ,

                Երգեցէ՛ք զերգըս սիրոյ

                Վասն ցնծութեան մերոյ,

                Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

Իջեալ փեսան առ նոսին,

Տեսեալ և ուրախ լինին

Օրիորդք հարսնարանին,

Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

                Լուսափայլ ամպ ես թեթև,

                Հեղեր ի յերկինս անձրև,

                Ետ մեզ զանազան պարգև,

                Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

Խորան կազմեցար լուսոյ,

Դու ոսկի բուրվառ խընկոյ,

Քիմք ես հաւատոյ մերոյ,

Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

                Ծառ արմաւենի ծաղկեալ,

                Ի տանն աստուծոյ տընկեալ,

   Պըտուղ քաղցրահամ բերեալ,

   Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

Կընդրուկ և զըմուռ հալուէ,

Անճառ հոտ ի քէն բուրէ,

Նիւթ քո ի կենաց ծառէ,

Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

                Հոտ քո զանազան ծաղկանց,

                Գուն առեալ յարեգականց,

                Զիս արա՛ լուսաթափանց,

                Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

Ձայն տուր ինձ, ո՛վ տարփալի,

Մարմինս իմ նուաղեալ մաշի,

Սիրով ծարաւիմ յոգի,

Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

                Ղամբար վառեալ լուսաւոր,

                Խորհուրդ ծնընդեան քո խոր,

                Սքանչելի չըքնաղ և նոր,

                Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

Ճոխ և ճառագայթ բազմիս,

Ընդ դասս անմարմնաց հրճուիս,

Փրկեա՛ ի հըրոյն զհոգիս,

Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

                Մաքուր աղաւնի, տատրակ,

                Սիրամարգ ոսկէտեսակ,

                Գարնան աւետեաց գուշակ,

                Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

Յակինթ, դահանակ գունով,

Սարդիոն, յասպիս լուսով,

Շափիւղայ, զըմրուխտ գեղով,

Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

                Նըռնենեաց ծաղիկ պայծառ,

                Պըտղոյն անմահին դու ծառ,

                Ծընար զմիածինն անճառ,

                Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

Շնորհօք սուրբ հոգոյն ամբիծ

Դու տախտակ աստուածագիծ,

Գուշակեալ մարգարէից,

Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

                Ուրախ լիցուք մեք ի քեզ,

                Ուղղութիւն սիրեաց ըզքեզ,

                Կենաց հոտ բուրեալ առ մեզ,

                Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

Չըքնաղ վայելուչ մարմնով,

Լըցեալ մեծագին իւղով,

Զիս հաստատեսցես յուսով,

Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

                Պապակիմ առ քեզ, յոգի,

                Հոտ իւղոց ի քէն բուրի,

                Հոգիս իմ խանդաղատի,

                Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

Ջըրհոր կենդանի ջըրոյ,

Զպասքեալ ծարաւիս արբո՛,

Զթըմրեալս ի մեղաց զարթո՛,

Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

                Ռահին լուսեղէն բացող,

                Յառագաստ երկնից բազմող,

   Մեզ ողորմութեան տըւող,

   Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

Սիրալիր պըտուղըն Յիսուս

Ի քէն կթեցաւ, սուրբ կոյս,

Մեզ միշտ բարեխօս և յոյս,

Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

                Վարդ ես, տիրուհի, ծաղկեալ,

                Պըտուղ ի ժամու տըւեալ,

    Զհացն որ ի յերկնից իջեալ,

    Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

Տունկ յանմահական դրախտէն

Բուսեալ ծաղկեցաւ ի քէն,

Զմայլեալ արբեցոյց զամէն,

Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

                Րամեալ հոտ ծաղկանց բուրեալ

   Յանթառամ ծաղկէդ առեալ

  Դու ի յարփենից վառեալ,

  Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

Ցընծա՛ բերկրալի շըքեղ,

Լուսին ընդ ոտիւք տըգեղ,

Զգեցար զարեգակն անեղ,

Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

                Ւիւծեալ բնութենէս թափուր

    Միայն ընտրեցար մաքուր,

    Ընկա՛լ զաղաչանս և լու՛ր,

    Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

Փառօք զարդարեալ պըճնին

Օրիորդք հարսնարանին,

Զերդ ըզբուրաստան ծաղկին,

Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

                Քընար քաղցրախօս հընչեն,

                Յերգս ի խընճոյս պարեն,

                Օրհնութիւնս կուսին երգեն,

                Տաճար լուսոյ Մայր սուրբ Կոյս:

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ