Մեսրոպ Մաշտոց (5-րդ դար)

* * *

Երկնային զորությունների հետ մեկտեղ,

Տիրոջն օրհնեցեք, բոլոր երկրներ

Եվ երկրի բոլոր բնակիչներ:

                Սուրբ անունը նրա փառքերի

                Գովեցեք երկրեերկիր, մարդկանց որդիք,

                Իշխաններ և երկրի դատավորներ:

Ցնծագին երգի ձայնով

Սրբության համար բարեբանեցեք Աստծուն,

Սուրբ եկեղեցու ծառաներ:

 

* * *

Երկնի հրեշտակները հոգևոր երգով,

Երգի նվագով Քեզ են փառավորում:

                Հոգևոր հոտի դասերը երկնային՝

    Երգի նվագով Քեզ են փառավորում:

Քո տերությունն ենք շարունակ օրհնում,

Փառավորված ես բարձունքներն ի վեր:

 

* * *

Օրհնում ենք Քեզ, անսկիզբ Հայր,

Երկնի բարձունքին ամենայն ժամ օրհնության:

                Գովում ենք քեզ, միածին Որդի,

             Երկնի բարձունքին ամենայն ժամ օրհնության:

Բարեբանում ենք Քեզ, սուրբ Հոգի,

Ամենայն ժամ փա՜ռք Քեզ, Աստված:

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ