Ներսես Շնորհալի (1101-1166)

ՏԵԱՌՆ ՆԵՐՍԻՍԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ,

Ի ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԿՈՅՍՆ

 

Նոր ծաղիկ ցուցաւ ի նորատունկ բուրաստանի,

Նոր արեւ հարաւի

Նորազուարճ առաւօտի:

                Երփնատիպ սաղարթ տերեւախիտ կանաչազուարճ

                Հողմով Հոգւոյն շարժեալ,

                Քաղցրիկ օդով վայրաբերեալ:

Րախճանայ դրախտն Եդեմայ նոր ծառ կենաց տնկեալ ի նմա

Ի յաբրահամեան

Յեսսեան արմատ դաւթիազարմ:

                Սքանչելեօք Կոյսն յըղացաւ զԷմմանուէլն ըստ Եսայեայ,

    Ծընեալ զՀօր համագոյն՝

    Մեզ համագոյ գոլ ըստ մարմնոյ:

Սիրով խոնարհեցաւ ճըշմարտապէս եւ տիրաբար,

Առնուլ ըզմերս մարմին,

Առանց մեղաց մնալ անմարմին:

                Սիրով երկըրպագեա՛, եկեղեցի, ծնեալ արքային.

                Փառօք զքեզ պսակողին

    Մատո ըզփառս միշտ յաւիտեան:

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ