Հովհաննես Պլուզ Երզնկացի (13-րդ դար)

 

ՄԵՂԵԴԻ ՊԸԼԶՈՅ ԱՍԱՑԵԱԼ Ի ԾՆԸՆԴԷ ԽՈՍՐՈՎԱՅԻՆ

 

Յանեղական լոյսն անժամանակեայ,

Լոյսն անվայրափակ,

Ի քե՜զ պարագըրի, Մարիա՜մ.

Աւետի՜ս, աւետի՜ս, աւետի՜ս քե՛զ, Տիրամայր:

                Ո՜վ նոր խառնումն սքանչելի,

                Անեղ ընդ եղումն,

                Կուսութիւն և ծնունդ ի քե՜զ ը՜ներգործի, Մարիա՜մ,

    Ուրա՜խ լեր, ուրա՜խ լեր, ուրա՜խ լեր, կո՛յս Տիրամայր:

Հաւր Բանին մայր յերկրի,

Կոյս սուրբ՝ տըւողին մեզ հայր՝ յերկինս,

Խոսուն խորան ի քեզ բնակողին, Մարիա՜մ.

Երանի՜, երանի՜, երանի՜ քե՛զ, Տիրամայր:

               Այսաւր մեծ զարմանք հրաշից,

   Տէրն որդի ծառայի ծնեալ,

   Ծառայն որդի ստեղծողին, Մարիա՜մ.

   Մա՜յր լուսոյ, մա՜յր լուսոյ, մա՜յր լուսոյ, կո՛յս Տիրամայր:

Նոր պըտուղ բնութեանս հաղցրահամ,

Արմատ նորոյ աշխարհի,

Մահու մա՜ւրը բըժիշկ կենաց, մա՜յր մաքուր, Մարիա՜մ.

Աննըմա՜ն, աննըմա՜ն, աննըմա՜ն, կո՛յս Տիրամայր:

                Ի քէն ցընծութիւն մարդկան,

                Երկանցն Եւայի լուծիչ,

                Ադամայ ազատիչ, Դրախտին բացող դըրան, Մարիա՜մ.

                Ցընծացէ՜ք, ցընծացէ՜ք, ցընծացէ՜ք, որդի՜ք Ադամայ:

Սէրովբէ հողանիւթ, հրածին ամպ,

Երկի՜նք՝ արեգականն արդար,

Մայր արքային մեծ, լե՛ր մեզ բարեխաւս, Մարիա՜մ.

Աւրհնեա՜լ մայր, աւրհնեա՜լ մայր, աւրհնեա՜լ մայր, կո՛յս Տիրամայր:

                Ի քէն ծընեալ ծեր մանկանն,

                Ընդ Հաւրէւ Հոգւոյն սըրբոյ,

                Փա՜ռք և պատի՛ւ յաւիտեա՜նս յաւիտե՜նից.

                Աւրհնեցէ՜ք, աւրհնեցէ՜ք, աւրհնեցէ՜ք, որդի՛ք Ադամայ:

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ