Օգոստոսի 20-ին Երևանի «Նահապետ» հրատարակչությունը լույս ընծայեց Զրադաշտի ուղերձների հայերեն թարգմանությունների ժողովածուն՝ «Հուրն է Իմ տարերքը» վերնագրով: Այն պարունակում է 2005-2010 թթ-ի ընթացքում Զրադաշտի հղած ուղերձները, որոնք ընդունել է Մեծ Սպիտակ Եշբայրության դեսպանորդ Տատյանա Միկուշինան: Գրքի համար որպես առաջաբան է ծառայում Հիլարիոն Սմերդիսի «Նամակ Սուրբ Հովհաննեսի վանքից» փաստաթուղթը, որն առաջին անգամ տպագրվել է 1881 թ-ի հուլիս ամսին «Թեոսոֆիստ» հանդեսում:
Գիրքը կարելի է գնել Երևանի «Անի գրատուն» և «Բուկինիստ» գրախանութներից: Գինը՝ 1400 դրամ: